Կյանք ինքնամեկուսացումից հոտո

Մարտի 16. այն օրը, երբ դու մի կողմ դրեցիր ամեն ինչ և հույսով ու հավատով նստեցիր տանը։ Ես միշտ ապրել և ապրում եմ ներկայով, չեմ պլանավորել իմ հաջորդ վայրկյանը, հաջորդ ժամը, հաջորդ օրը։ Ինքնամեկուսացումը ունի շատ բացասական կողմեր, բայց եկեք տեսն ենք նաև դրա դրական կողմերը։ Շատերի համար անիմաստ ժամանակի կորուստ, բայց իմ կարծիքով միայն անիմաստ մարդիկ կարող են ունենալ անիմաստ ժամանակ։ Այո՛, շատ֊շատ բաներ կարող էի անել այս ընթացքում, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Այս ժամանակը մտածելու համար է։ Ինչը՞ պետք է փոխել կյանքում,ինչի՞ն կամ ու՞մ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել, և առհասարակ ինչպե՞ս պետք է շարունակել ապրել այս ամենից հետո։ Ես բավարար ժամանակ ունեցա մտածելու հետագայի մասին. այո՛ ես նշեցի, որ ապրում եմ ներկայով և պլաններ չեմ նախատեսում ապագայի համար։ Այն ամենը, ինչ հիմա կասեմ, ոչ թե ապագայի պլաններ են այլ ցանկալի շարունակություն ինքնամեկուսացումից հետո։

Ոչ պիտանի ժամանակ չկա, կա ոչ պիտանի գործողություն։ Անկախ վայրից և հնարավորություններից ժամանակը տնօրին եք այնպես,որ այն օգտակար լինի ձեզ։

Փորձելու եմ ժամանակս ավելի օգտակար տնօրինել, և այն նվիր եմ միայն արժանի մարդկանց։ Ժամանակը ոսկի է, որը դու կարող ես ի օգուտ քեզ կառավարել։ Երազանքներս նպատակ եմ դարձնելու և քայլ եմ դրանց ընդառաջ։ Ավելի շատ եմ գնահատելու ունեցածս։ Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ սովորելուն։ Կկազմակերպեմ բանավեճեր, քննարկումներ դպրոցի պատերի ներսում և դրանցից դուրս։ Օրս կբաժանեմ մասերի և ամեն մաս կունենա իր հստակ ժամկետը։ Ժամանակը անվերադարձ է, չես կարող անել ինչ որ բան և որոշ ժամանակ անց փոխել այն, բայց կարող ես ուղղել։ Մի բան վերցնելուց առաջ մտածեք նաև այն տեղը դնելու մասին, և երբեք չեք փոշմանի ինչ որ բան անելուց հետո։

Ես միշտ հավատացել եմ, որ մեր հետ տեղի ունեցող ամեն բան ունի հստակ պատճառ, թե՛ լավը, թե՛ վատը։ Ոչ մի բան ուղղակի չի լինում, եթե մենք հիմա տանն ենք՝ ուրեմն այդպես է պետք։ Պետք է միայն մտածել, թե ինչու ենք մենք տանը, ինչը այնպես չէ, ինչը պետք է փոխել ինքնամեկուսացումից հետո, և կհասկանաք, որ սա հենց այնպես չէ։

Ինքնամեկուսացման ընթացքում իմ առջև դրել եմ բոլոր այն քայլերս, որոնցից հետո իմ կյանքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Հասկացել եմ, որ ամեն ինչ իր ժամանակին եմ արել։ Անդրադառնամ այն մարդկանց, ովքեր այս ժամանակը համարում են ուղղակի կորուստ, եթե անգամ ոչինչ հնարավոր չլինի անել, մտածելու համար սա ամենալավ առիթն է։ Ունեմ հստակ ցանկություններ, որոնք առաջացան ինքնամեկուսացման ընթացքում, և որոնք կիրականցանեմ ինքնամեկուսացումից հետո։ Միշտ ունեցեք կյանքի կարգախոս, որը կնկարագրի ձեզ, և միշտ հիշեք այն։ Իմ կարգախոսը իմ ներսում է, որը անհնար է գրել։ Ինձ ինքնամեկուսացումը չխանգարեց ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, բայց խանգարեց այլ հարցերում։

Բոլորին խորհուրդ եմ տալիս հնարավորինս ճիշտ օգտագործել այս ժամանակը և այս ամենի մեջ վատից բացի տեսնել նաև լավը։ Ամեն լուսավոր պահի մեջ կա խավար, և ամեն խավարի մեջ կա լույս։ Գնահատեք պահը անկախ նրա լավ կամ վատ լինելուց։ Ապրեք այնպես, որ ձեզնից հետո թողնեք կյանք։ Մի վախեցեք թշնամիներից, նրանք ապացույցն են այն բանի,որ դուք հասել եք ինչ որ բանի։ Ինքնամեկուսացումից հետո փորձեք անել այն՝ ինչը անկարելի է, սիրեք այն՝ ինչը կամ ում չի կարելի սիրել։

Առողջություն եմ ցանկանում բոլորիդ, և թող համաճարակը չմարի ձեր նպատակները և երազանքները։ Ես միշտ լավն եմ տեսել ամեն տեղ, և ստիպել եմ տեսնել այն շատերին։ Մի դադարեք ձգտել։ Բոլորիդ առողջ և օգտակար ժամանակ։