Յան վան Էյքի«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

«Առնոլֆինի ամուսինների դիմանկարը»

 հոլանդացի նկարիչ, 15-րդ դարի Վերածննդի հայտնի ներկայացուցիչ Յան վան Էյքի նկարներից: Այս ստեղծագործությունը Եվրոպայի գեղանկարչության մեջ առաջին հայտնի նկարն է, որտեղ պատկերված է ամուսնական զույգ:

Դիմանկարը, որի չափերն են 81,8 × 59,7 սմ, ստեղծվել է Բրյուգգեում 1434 թվականին և 1842 թվականից ցայսօր պահպանվում և ցուցադրվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում Համարվում է, որ նկարում պատկերված է վաճառական Ջովանի դի Նիկոլաո Առնոլֆինին ու նրա կինը. ենթադրվում է, որ նրանք իրենց իսկ տան մեջ են՝ Բրյուգգեում: Այս նկարը համարվում է Արևմտյան գեղանկարչության Հյուսիսային Վերածննդի դպրոցի ամենաբարդ մեկնաբանելի ստեղծագործություններից մեկը, իսկ նկարում պատկերված ամուսնական զույգի իսկության վերաբերյալ վեճերը ցայսօր էլ շարունակվում են:

Յան վան Էյքը դիմանկարը թվագրել է 1434 թվականով: Մինչև 1516 թվականը նկարը պատկանել է իսպանացի պալատական Դոն Դիեգո դե Գևարային (մահացել է 1520 թվական): Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Նիդերլանդներում և հնարավոր է, որ ծանոթ է եղել Առնոլֆինիի հետ: 1516 թվականին Դե Գևարան «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» ստեղծագործությունը նվիրում է Մարգարիտա Ավստրուհուն՝ Իսպանական Նիդերլանդների շտատհալտերին, ով ապրում էր Մեխելենում: Մարգարիտայի ունեցվածքի գույքագրման մեջ նույն թվականի հուլիսի 17-ին ֆրանսերենով նշված է.

Կա նաև ծանոթագրություն, որ անհրաժեշտության դեպքում նկարին պետք է ավելացնել փեղկերը, որոնք «Նորին գերազանցությունը արդեն կարգադրել է պատրաստել»: Սա առաջին փաստաթղթավորված վկայությունն է դիմանկարում պատկերված անձանց վերաբերյալ: «Hernoult-le-Fin»՝ սա իտալական Առնոլֆինի ազգանվան ֆրանսիական ձևն է: Վերջիններս հայտնի վաճառականներ ու բանկային ոլորտի ներկայացուցիչներ էին: 1523 թվականի հուլիսի 9-ի և 1524 թվականի ապրիլի 17-ի միջև ընկած ժամանակահատվածում Մարգարիտա Ավստրուհու գույքագրման մատյանում ավելանում է ևս մեկ հիշատակություն. «…ևս մեկ նրբաճաշակ նկար, որը փակվում է երկու փեղկերով. այդտեղ պատկերված են տղամարդ և կին, կանգնած, մեկմեկու ձեռք բռնած՝ վրձնած Յոհանի կողմից, նկարված է նաև հանգուցյալ Դոն Դիեգոյի զինանշանն ու նշանաբանը փեղկերի վրա, հերոսի անունը Առնոլֆինի է» (Arnoult Fin): Ինչպես նշում է Էդվին Հոլլը, այն հանգամանքը, որ տարբեր գույքագրերում նկարի անվանումը տարբեր ձևով է հանդես գալիս, ըստ էության պահպանվել է բանավոր ավանդույթներով:

Ըստ գերմանացի պատմաբան և արվեստագիտության մասնագետ Էրվին Պանոֆսկու, 15-րդ դարում դեռևս անհրաժեշտություն չկար պսակադրության համար քահանա կամ վկա հրավիրելու: Դա կարելի էր անել յուրաքանչյուր վայրում, օրինակի համար հենց ննջասենյակում, ինչպես նկարում: Սովորաբար, հաջորդ օրը ամուսինները գնում էին եկեղեցի, որպես ապացույց, որ նրանք այր ու կին են դարձել: Վկաները, որոնք երևում են հայելու արտացոլանքի մեջ, այն բանի համար են նկարվել, որպեսզի երևա ընտանիքի հարստությունը, ինչպես նաև ամուսնական պայմանագրի հավաստիացումը վավերացնելու նպատակով:

1530 թվականին նկարը որպես ժառանգություն անցնում է Մարգարիտայի զարմուհի և հաջորդ շտատհալտեր Մարիա Հունգարացուն, ով 1556 թվականին տեղափոխվում է Իսպանիա և այնտեղ է տանում Վան Էյքի ստեղծագործությունը: Ըստ նոր՝ 1558 թվականին անցկացրած գույքագրման տվյալների, հայտնի է դառնում, որ «Առնոլֆինի ամուսինների դիմանկարը» ստեղծագործությունը անցել է Ֆիլիպ II Հաբսբուրգ արքային՝ Մարիա Հունգարացու մահից հետո: Իսպանացի նկարիչ Սանչես Կոելիոյի կողմից ստեղծված կրկնօրինակ նկարում, որտեղ պատկերված են Ֆիլիպի աղջիկները՝ Իսաբել Կլարա Էուխենիան և Կատալինա Միքայելա Ավստրուհին, նույն դիրքով են կանգնած, ինչպես որ Յան վան Էյքի նկարում: 1599 թվականին Լայպցիգից Յակոբ Կելվիցը այս նկարը տեսել է Մադրիդի Թագավորական ալկասարում: Շրջանակին մի գրվածք է եղել Պուբլիուս Օվիդիուս Նասոյիցշ«Զգույշ եղիր հարաբերություններում. ի՞նչն է վատը հարաբերություններում: Յուրաքանչյուրը հարաբերություններում կարող է հարուստ դառնալ»: Հնարավոր է, Դիեգո Վելասկեսը իմացել է Վան Էյքի կտավի մասին. այդ մասին է փաստում նկարիչ «Լաս Մենինաս» աշխատանքը:

Հնարավոր է, ձեռքերի միավորումը նշանադրության ծիսակատարության ժեստ է:

Ինչպես փաստում է Պանոֆսկին, ամբողջ ծիսակատարությունը կայանում է նրանում, որ ամուսնության գնացողները երդման խոսքեր էին արտասանում: Ամուսինը երդման նպատակով հանդիսավոր բարձրացնում էր ձեռքը, իսկ հավատարմության գրավական էր ծառայում ամուսնական մատանին: Ծիսակատարության գագաթնակետը համարվել է այն պահը, երբ ամուսինների ձեռքերը միավորվում են միմյանց: Բոլոր դետալները ապացուցում են, որ դիմանկարում ներկայացված է հենց այդպիսի արարողակարգ, իսկ բուն նկարը հանդիսացել է նշանադրության գեղարվեստական ապացույցը: Միևնույն ժամանակ Մարգարեթ Քոսթերը (հղում անելով Յոհան Հայզինգային) նշում է, որ Վան Էյքը կապ ուներ բուրգունդական միջավայրի հետ, որտեղ երդման արարողությունները կատարվում էին զանազան պատճառներով, և պարտադիր չէր, որ անպայման հարսանիքի դեպքում երդվեին: Հնարավոր է, որ տղամարդը ձեռքը բարձրացրել է սենյակ մտնող մարդկանց ուղղակի ողջունելու համար, որոնք երևում են հայելու վրա: