Համաճարակի լույսը

Ամենաշատ քննարկվող թեման շարունակում է մնալ համաճարակը։ Ես ոչ մի անգամ վախ չեմ տեսել այս ամենի մեջ, բայց մտահոգություն ունեցել եմ։ Գնահատու՞մ եք արդյոք այս ժամանակը, թե՞ միայն նկատում եք դրա կորուստը։ Ժամանակը չի սիրում իրեն չգնահատողներին, և այդ մարդկանց դուրս է թողնում ընթացքից։ Շատ շատերը միայն նկատում են այս ժամանակի կորուստը։ Իմ կարծիքով կյանքում ամենամեծ կորուստը ժամանակն է, որը անվերադարձ է։ Եթե անգամ հնարավորություն չունես այս ժամանակում ինչ որ բան անելու՝ կարող ես պարզապես մտածել։ Մտածիր երազանքներիդ մասին, և ստեղծիր դեպի այն տանող ճանապարհը։ Ին՞չ է պետք երազանքին հասնելու համար՝ ստեղծել դեպի այն տանող ճանապարհը։ Ին՞չ է պետք ճանապարհը ստեղծելու համար՝ մտածել։ Ին՞չ է պետք մտածելու համար՝ ժամանակ։ Ին՞չ ունենք մենք հիմա ամենից շատ՝ ազատ ժամանակ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։Ինչի՞ ես հասել մինչ օրս, ինչպե՞ս կուզես շարունակել կյանքդ՝ հիմա ամենալավ առիթն է այդ ամենի մասին մտածելու համար։ Մի՛ վախեցիր փորձություններից։ Կյանքը ինքնին փորձություն է, որի ընթացքում շատ են հիասթափությունները։ Նա ով ցավ է զգում՝ ապրում է, ով ցավ է զգում ուրիշի հանդեպ՝ մարդ։ Այս խոսքերը անիմաստ կթվան, եթե դու կյանքից ոչինչ չես քաղել։ Ես կյանքից քաղում եմ այն ինչին, որ ձեռքս կհասնի։ Բավարարվում եմ ունեցածովս, բայց միաժամանակ ձգտում ավելիին։ Քո կյանքից, ունեցածից բողոքելուց առաջ գնահատիր այն։Կույր մարդը ուրախ է, որ լսում է։ Խուլ մարդը ուրախ է, որ տեսնում է։ Անգամ, եթե զրկվես ամեն ինչից, բայց ապրես՝ գնահատիր այդ կյանքը։ Կյանքը խաղ է, որը հաղթել չի հաջողվել և ոչ մեկի։

Երբև է համեմատե՞լ ես քո երկու օրերը։ Նկատե՞լ ես, թե ինչքան նման կարող են լինել դրանք, և ինչքան տարբեր։ Երազանքներս հեռու չեն իրականությունից, բայց իրականությունս անհասականի է։ Կասկածելի թվացող կյանք, որը կարծես կավարտվի շուտով, բայց այն նոր է սկսվում։ Հայացքներ՝ որոնք տեսնելով հասկանում եմ, թե ինչքան դաժան կարող է լինել կյանքը, և ինչքան բարի։ Ինչքան անարդար կարող է լինել, և ինչքան արդար։ ԿՅԱՆՔ. բացատրել այս պարզ բառը բարդ է ամեն ինչից։ Մի ծիծաղիր ուրիշի անցյալի վրա, դու չգիտես քո ապագան։ Իրարից տարբեր մտքեր, բայց նույն բանի շուրջ՝ կյանքի։

Շատ եմ սիրում մտքերս տալ թղթին։ Իմ անբաժան ընկերները՝ գրիչ և թուղթ։ Միայն նրանք գիտեն իմ մասին ամեն ինչ։

Ստեղծիր քո համար մի աշխարհ, որտեղ ամեն բան հասանելի կլինի միայն ու միայն քեզ։ Բեր այդ աշխարհը իրականություն, և ապրիր այնտեղ։ Միշտ ստեղծիր քո սեփական ճանապարհը, և անցիր այն միայնակ։

Կյանքում կարող ես հանդիպել այնպիսի մարդու՝ ով քեզ ճանաչելու առաջին օրը քեզ կնվիրի ամեն ինչ, բայց դժվար է գտնել այնպիսի մարդ՝ ով ինքը նվեր կդառնա քո համար ամբողջ կյանքի ընթացքում։

Երբեմն նայում եմ շուրջս և մտածում՝ արդյո՞ք բոլորն են արժանի ապրելու, և հասկանում եմ, որ այո՛։ Ամեն մարդ ունի իրեն սիրող գոնե մեկին, և ինքնել սիրում է ինչ որ մեկին։ Ես ապրում եմ այնպես, որ մարդիկ չկարողանան իմ մասին վատը խոսել։ Կներե՛ք, փորձում եմ ապրել այդպես։ Մենք բոլորս ապրում ենք իմանալով, որ մի օր մնալու է մի օր, բայց ոչ մեկ չգիտի, երբ կգա այդ օրը։ Դրա համար ապրեք առանց մտածելու այդ օրվա մասին։

Ինձ միշտ տանջել է մի հարց, թե ինչու՞ է այս ամենը հենց այսպես։ Այս բառերը, իրերը, մարդիկ։ Կան հարցեր,որոնց պատասխանները ես երևի չեմ ստանա երբեք։ Շատերը փորձում են հասկանալ ինձ և իմ հարցերը։ Զարմանալին այն է, որ ես նույնպես փորձում եմ ինձ հասկանալ։ Ես երբեք չեմ բղավել իմ խնդիրների մասին, այլ լուռ լուծել եմ դրանք։ Համոզվել եմ, որ կյանքում ամենաշատը գնահատում ես այն՝ ինչին դժվարությամբ ես հասնում։Ուշադրություն մի դարձրեք, թե ինչ կխոսեն կամ կմտած են ձեր մասին։Նրանցից շատերը անգամ մտածել չգիտեն։ Արեք այն ինչը ձեզ դուր է գալիս։ Առաջին սխալ քայլից հետո արեք երկրորդ անթերին և ջնջեք առաջինը։Համաճարակը հնարավորություն տվեց այս ամենի մասին մտածել։ Շատ֊շատերը կնկատեն իմ մեջ փոփոխություններ։ Շատերի համար այդ փոփոխությունները լավ կլինեն, շատերի համար վատ։

Ես արդեն գտել եմ այս խավարի միջից դուրս եկող լույսը։ Գտեք այն, և ուշադրություն մի դարձրեք խավարին։ Խավարն անցողիկ է, իսկ լույսը կախված է ձեզնից։ Անգամ գիշերն ունի իր լույսը՝ լուսինը։
Չթողնեք, որ ժամանակը մոռանա ձեզ, հետևեք նրան ինչել, որ լինի։ Ապրեք ներկայով, և միշտ փնտրեք ելքեր անհնարին թվացող իրավիճակներում։

Կյանքը մեզ չի տալիս երաշխիքներ, այն տալիս է մեզ հնարավորություններ։

Կյանք ինքնամեկուսացումից հոտո

Մարտի 16. այն օրը, երբ դու մի կողմ դրեցիր ամեն ինչ և հույսով ու հավատով նստեցիր տանը։ Ես միշտ ապրել և ապրում եմ ներկայով, չեմ պլանավորել իմ հաջորդ վայրկյանը, հաջորդ ժամը, հաջորդ օրը։ Ինքնամեկուսացումը ունի շատ բացասական կողմեր, բայց եկեք տեսն ենք նաև դրա դրական կողմերը։ Շատերի համար անիմաստ ժամանակի կորուստ, բայց իմ կարծիքով միայն անիմաստ մարդիկ կարող են ունենալ անիմաստ ժամանակ։ Այո՛, շատ֊շատ բաներ կարող էի անել այս ընթացքում, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Այս ժամանակը մտածելու համար է։ Ինչը՞ պետք է փոխել կյանքում,ինչի՞ն կամ ու՞մ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել, և առհասարակ ինչպե՞ս պետք է շարունակել ապրել այս ամենից հետո։ Ես բավարար ժամանակ ունեցա մտածելու հետագայի մասին. այո՛ ես նշեցի, որ ապրում եմ ներկայով և պլաններ չեմ նախատեսում ապագայի համար։ Այն ամենը, ինչ հիմա կասեմ, ոչ թե ապագայի պլաններ են այլ ցանկալի շարունակություն ինքնամեկուսացումից հետո։

Ոչ պիտանի ժամանակ չկա, կա ոչ պիտանի գործողություն։ Անկախ վայրից և հնարավորություններից ժամանակը տնօրին եք այնպես,որ այն օգտակար լինի ձեզ։

Փորձելու եմ ժամանակս ավելի օգտակար տնօրինել, և այն նվիր եմ միայն արժանի մարդկանց։ Ժամանակը ոսկի է, որը դու կարող ես ի օգուտ քեզ կառավարել։ Երազանքներս նպատակ եմ դարձնելու և քայլ եմ դրանց ընդառաջ։ Ավելի շատ եմ գնահատելու ունեցածս։ Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ սովորելուն։ Կկազմակերպեմ բանավեճեր, քննարկումներ դպրոցի պատերի ներսում և դրանցից դուրս։ Օրս կբաժանեմ մասերի և ամեն մաս կունենա իր հստակ ժամկետը։ Ժամանակը անվերադարձ է, չես կարող անել ինչ որ բան և որոշ ժամանակ անց փոխել այն, բայց կարող ես ուղղել։ Մի բան վերցնելուց առաջ մտածեք նաև այն տեղը դնելու մասին, և երբեք չեք փոշմանի ինչ որ բան անելուց հետո։

Ես միշտ հավատացել եմ, որ մեր հետ տեղի ունեցող ամեն բան ունի հստակ պատճառ, թե՛ լավը, թե՛ վատը։ Ոչ մի բան ուղղակի չի լինում, եթե մենք հիմա տանն ենք՝ ուրեմն այդպես է պետք։ Պետք է միայն մտածել, թե ինչու ենք մենք տանը, ինչը այնպես չէ, ինչը պետք է փոխել ինքնամեկուսացումից հետո, և կհասկանաք, որ սա հենց այնպես չէ։

Ինքնամեկուսացման ընթացքում իմ առջև դրել եմ բոլոր այն քայլերս, որոնցից հետո իմ կյանքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Հասկացել եմ, որ ամեն ինչ իր ժամանակին եմ արել։ Անդրադառնամ այն մարդկանց, ովքեր այս ժամանակը համարում են ուղղակի կորուստ, եթե անգամ ոչինչ հնարավոր չլինի անել, մտածելու համար սա ամենալավ առիթն է։ Ունեմ հստակ ցանկություններ, որոնք առաջացան ինքնամեկուսացման ընթացքում, և որոնք կիրականցանեմ ինքնամեկուսացումից հետո։ Միշտ ունեցեք կյանքի կարգախոս, որը կնկարագրի ձեզ, և միշտ հիշեք այն։ Իմ կարգախոսը իմ ներսում է, որը անհնար է գրել։ Ինձ ինքնամեկուսացումը չխանգարեց ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, բայց խանգարեց այլ հարցերում։

Բոլորին խորհուրդ եմ տալիս հնարավորինս ճիշտ օգտագործել այս ժամանակը և այս ամենի մեջ վատից բացի տեսնել նաև լավը։ Ամեն լուսավոր պահի մեջ կա խավար, և ամեն խավարի մեջ կա լույս։ Գնահատեք պահը անկախ նրա լավ կամ վատ լինելուց։ Ապրեք այնպես, որ ձեզնից հետո թողնեք կյանք։ Մի վախեցեք թշնամիներից, նրանք ապացույցն են այն բանի,որ դուք հասել եք ինչ որ բանի։ Ինքնամեկուսացումից հետո փորձեք անել այն՝ ինչը անկարելի է, սիրեք այն՝ ինչը կամ ում չի կարելի սիրել։

Առողջություն եմ ցանկանում բոլորիդ, և թող համաճարակը չմարի ձեր նպատակները և երազանքները։ Ես միշտ լավն եմ տեսել ամեն տեղ, և ստիպել եմ տեսնել այն շատերին։ Մի դադարեք ձգտել։ Բոլորիդ առողջ և օգտակար ժամանակ։