Կարդա…

Բարի լույս մարդիկ…
Դու կկարդաս գիշերը, որովհետև ցերեկը անհեթեթ թվացող մտքերը գիշերը դառնում են հետաքրքիր և դու տապակվում ես այդ մտքերով։
Կետադրական նշանները հնարավոր է դնեմ ոչ ճիշտ տեղերում։ Ուղղագրական ճշտումեր խնդրում եմ չանեք։ Եկեք սկսենք ամենասկզբից, որի մասին գաղափար անգամ չունենք։
Ամենից քիչ քննարկվող թեմաներից մեկը ԿՅԱՆՔՆ է, որի առեղծվածը դեռ չի բացահայտել և ոչ մեկ, համենայն դեպս ինձ չեն ասել։ Կընդունե՞մ, եթե ասեն…
Երևի թե ոչ։
Սկսել եմ հավատալ ճակատագրին, բայց գրեթե անհնարին եմ համարում առանց տագնապի ապրելը։ Սկսել եմ հավատալ այն մտքին, որ «մեկ է լավ է լինելու», բայց գրեթե անհնարին եմ համարում վատի մասին չմտածելը։
Ի՞նչն է որոշում մարդու տարիքը…
Թե քանի՞ տարի է ապրել։ Ոչ՛, թե ինչ է սովորել այդ տարիների ընթացքում, թե ինչերի է հասել այդ տարիների ընթացքում։ Մենք մեզ համարում ենք երջանիկ, հույս տալով մեզ ասելով՝
«Ես ապրում եմ, ունեմ ծնողներ, կարողանում եմ քայլել, տեսնել, լսել»։
Միթե՞ դա է երջանկությունը։ Այո՛, ամեն մեկիս համար երջանկությունը կարող է տարբեր ձև լինել, բայց եկեք չհորինենք այն։
Կյանքի հորձանուտում շատերը կորցնում են իրենց հույսը… Dum Spiro, Spero. Քանի դեռ շնչում եմ, հույս ունեմ։
Ռիսկի դիմենք ռիսկի չդիմելու համար…
Շատ ժամանակ մեզ պետք է այն, ինչը մենք չենք ուզում։ Եկեք հասկանանք, որ մեր իմացած իրականության մեջ անմահության կանխավարկածը բացակայում է։ «Ապրիր ամեն օրդ այնպես, ինչպես վերջինը»։ Ես չեմ հերքի. այո՛, սա շատ լավ մոտիվացնող նախադասություն է, բայց ես կասեմ հետևյալը՝ «ապրիր ամեն օրդ այնպես, ինչպես առաջինը»…
Մոռացիր, թե ինչ գիտես աստղերի մասին և դրանցով բացատրիր քո սերը։ Ինչի՞ համար է կյանքը, եթե պետք է մի օր մնա մի օր… Բազմիցս ասել եմ, որ ես շատ եմ սիրում կյանքը։ Ոչ թե աշխարհը, այլ կյանքը։ Բայց աշխարհը կյանքի մի մասն է… Ես սիրում եմ իմ աշխարհը միայն, որտեղ առայժմ ապրում եմ մենակ։ Եկեք հասկանանք, թե որն է ճիշտը, կամ կա՞ այն արդյոք։ Ո՞րն է լավը։ Կամ կա՞ այն արդյոք։
Հարցեր, հարցեր, հարցեր…
Միգուցե անվերջ են իմ գլխում պտտվող հարցերը։ Գլխու՞մ, թե՞ հոգում…։ Հարցեր…
Բայց այս ամենից զատ կա ՍԵՐ։ Կյանքի ամենագեղեցիկ զգացմունքը։ Կարոտ, որն առաջանում է սիրուց՝ տխուր զգացմունքների մեջ ամենա մարդկայինը։
Թող հասկանանք, որ սիրո ուժը հակասությունների մեջ է, և որ այն պահպանել է պետք, քանզի փոփոխական է, այլ ոչ թե կայուն ու առանց մարտահրավերների։
Անապատի ամեն մի ավազահատիկի մեջ թող տեսնենք տարբերություն կոչվող հրաշքը, և դա կքաջալերի՝ ընդունելու մեզ այնպես, ինչպես կանք։
Քանզի ողջ աշխարհում երկու միանման ավազահատիկ չկա, այնպես էլ երկու միանման մտածող ու գործող մարդկային արարած չկա։
Թող հասկանանք, որ իմաստությունը ոչ թե մեր ստացած պատասխանների, այլ այն հարցերի մեջ է, որ հարստացնում են մեր կյանքը։
Թող երբեք գերի չդառնանք մեր իմացածին, քանզի իրականում քիչ բան գիտենք կյանքի մասին։
Կարդացեք մարդիկ։ Մտացեք ՄԱՐԴԻԿ։ Երազեք…
Երազելը վտանգավոր չէ, բայց երբեմն այն իրականություն դարձնելու ցանկությունն է վտանգավոր լինում։
Եկեք լսենք իրար, բայց չմոռանանք հասկանալու մասին։ Չմոռանանք, որ ոչինչ հաստատ չէ, քանի դեռ բացահայտված չէ, թե ինչ է կյանքը…
Իրականում ինձ լսողները շատ են, բայց նրանք լի են կեղծիքով։
Գտեք այն մեկին՝ ում աչքերը կկարողանաք կարդալ, երբ նա տխուր կամ ուրախ կգա ձեր մոտ։ Այն մեկին՝ ում ցավը ձեզ իրոք կտանջի։ Այն մեկին՝ ով կդառնա ձեր կյանքի իմաստը և ում պետք է բացահայտեք միշտ…
Գտեք այդ մեկին. նա կա։ Փնտրեք նրան…
ԵՍ ԿՈՒՐՈՐԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ՄԵԿԻՆ՝ ԼՈՒՌ ԶՐՈՒՑԱԿՑԻ, ՈՐԸ ԿԼՍԻ ԻՆՁ։

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական – վիթխարի,
ողորկ – հարթ,
դժվար – խրթին,
հավաքել – ժողովել,
հմայիչ – դյութիչ,
ծավի – բիլ,
դրվատել – գովել,
անպտուղ – ստերջ,
պարպել – դատարկել,
խոնավ – տամուկ։2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան – ծույլ,
ամպոտ – ջինջ,
ուսյալ – տգետ,
երկչոտ – համարձակ,
անջրդի – ջրարբի,
ապօրինի – օրինական,
արատավոր – անբասիր,
խորդուբորդ – ողորկ,
ստորոտ – գագաթ,
թանձր – նոսր։

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ զույգը։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ

Me and my self

As soon as I entered to Mkhitar Sebastasi educational center from Noyemberyan high school, my views about education have highly changed. From ordinary books and diaries, I smoothly passed to the Internet area. At first, it seems unusual and confusing, but I quickly adopted the course and begun to run the blog. General practise in the morning plays an important role at school, it mostly includes folk music and dance.

I realized that I’m here not for a grade, but for learning, knowing, and developing.

I want to single out Ecology lessons.

My interest in the school grew when I found out that I came to «traveler» school.

I participated in hiking, political discussions, debates. The topic of the last discussion is the coexistence of Armenian and Azeri. My attitude toward it is positive.

I found what I’m searching at school life. I joined the school’s structural process, worked there for a while, be a member of local cleaning groups.

Then the COVID has started, while others lose their motivation of learning, or learn less than usual, I learned more at that period. All my experience I introduced in my blog with the title of » Life after the isolation, quarantine». I gave general information about the virus in the article «The earth continues fighting against the Covid».

I’m deeply learning Geography, and a frank and positive atmosphere makes the lesson pleasant. I made analytical observations.

I went to the «Aspet» sport military camp, where I learned all the details concerning to army. During the camping, I gained sports successes. One of the important lessons I learned there, which is tolerance. I also participated in sport-military camp Arates.

We went to the Tavush region, discovered a hidden part of Tavush nature. We’ve also been in Anberd. Here we cleaned the surrounding, which is an inseparable part of our campaigns.

Sebastasi educational center gives us freedom which I tried to use right. Last months the library has become my favourite place. I’ve read many books, but mostly like «Lived and not lived years» written by Vardges Petrosyan, «Siddhartha» by Hermann Hesse.

It’s so hard to present the whole experience, memories, knowledge in one story. If I was told this 3 years ago when I entered school, I would write down all memorable and

Վահան Տերյան. յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ յուրային

100 տարի առաջ՝ 1917 թվականի դեկտեմբերի 9-ին Բրեստ-Լիտովսկում մեկնարկեցին Խորհրդային Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի մասնակցությամբ հաշտության բանակցությունները, որոնք ծանր հետեւանք ունեցան Արեւմտյան Հայաստանի համար։ Ռուսական պատվիրակության կազմում էր նաեւ մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանը։ Ինչպե՞ս էր նա այնտեղ հայտնվել, ո՞րն էր նրա նպատակը եւ ինչո՞ւ էր բանաստեղծը դարձել բոլշեւիկ հեղափոխական։ Փորձենք միասին թերթել Տերյանի կենսագրության քիչ հայտնի էջերը․․․

Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ ավեր,

Ո՞վ է թարգման մեր դարավոր տանջանքին…

Մահվանից առաջ գրած այս տողերում ամփոփված միտքը կյանքի վերջին շրջանում հատկապես շատ էր տանջում Վահան Տերյանին: 20-րդ դարի առաջին տասնամյակի վերջին տարիները դժվարին եւ բախտորոշ շրջան էին հայ ժողովրդի համար:

Պատմական այս թոհուբոհի կենտրոնում՝ բազմաթիվ հայտնի անունների կողքին իր հաստատուն տեղն ունի հայ գրականության խոշոր դեմքերից մեկը՝ Վահան Տերյանը, որի քաղաքական ու հասարակական գործունեության մասին խորհրդային տարիներին կարծես շատ է խոսվել, սակայն իրականում գրեթե ոչինչ չի ասվել: Ավելի ճիշտ՝ ասվել է այն, ինչ կարելի էր եւ ձեռնտու էր այն ժամանակ:

Վահան Տերյանը գործուն մասնակցություն է ունեցել Թուրքահայաստանի մասին դեկրետի՝ հայերի համար շահեկան տարբերակի ստեղծմանը եւ փորձել է բարձրացնել Հայկական հարցը Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ժամանակ: Սակայն խորհրդային շրջանում նա մեծարվում էր միայն որպես բոլշեւիկ բանաստեղծ, եւ այդ տարիներին չէր խոսվում Կոմունիստական կուսակցության հետ նրա լուրջ բախումների, բոլշեւիկյան ղեկավարության հետ տարաձայնությունների, դառը հիասթափությունների եւ մահվան չբացահայտված հանգամանքների մասին: Իսկ առաջին հերթին չէր խոսվում նրա խորը ազգային գործիչ լինելու մասին:

Ոչ այնքան բոլշեւիկ, որքան հակացարական

Ոչ ոք հստակ չգիտի, թե կոնկրետ երբ է Տերյանը դարձել բոլշեւիկ, եւ ոչ էլ խորությամբ բացահայտված է, թե ինչու է այդ շրջանում հայ մտավորականության մի հատվածը հարել բոլշեւիզմին: Որքան էլ տարօրինակ է, Տերյանի դեպքում լավագույն բացատրությունը տվել է ՀՅԴ այն ժամանակվա առաջին դեմքերից մեկը՝ Ռուբեն Դարբինյանը. «Որքան որ առիթ ունեցայ դիտելու Վահանը այդ շրջանին մէջ, ան անկեղծ էր իր քաղաքական համոզումներուն մէջ, բայց բոլշեւիկ դարձած էր ոչ այնքան այն պատճառով, որ անխախտ ու անվերապահ հաւատ ունէր դէպի բոլշեւիկեան գաղափարները, որքան այն պատճառով որ անսահման ատելութիւն ունէր դէպի հին ցարական կարգերն ու իշխանութիւնը: Հայրենասէր, ազգասէր հայ մըն էր ան: Կը հաւատար անկեղծօրէն, որ բոլշեւիկներուն ընկերանալով՝ պիտի կարողանար նպաստել Հայ դատի լուծման»:

Վահան Տերյանը
Վահան Տերյանը
Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Ռուբեն Դարբինյանի բնորոշումը դիպուկ է. Տերյանը իսկապես հավատում էր, որ ապագայում իր ընտրած կուսակցության շնորհիվ հայերի վիճակը թեթեւանալու է, սակայն շատ շուտով Տերյանը պիտի հասկանար, որ «հայրենասէր, ազգասէր հայ մը» տեղ չունի ոչ բոլշեւիկյան շարքերում, ոչ ՀԿԿ-ում:

Հենց սկզբից նա նախընտրեց այնպիսի պաշտոն, որը ստանձնելիս կկարողանար զբաղվել ազգային հարցերով, թեեւ մյուս առաջարկվող պաշտոնն ավելի շահեկան էր:

«Ինձ առաջարկում են պաշտոն Ազգային գործերի մինիստրության մեջ եւ Արտաքին գործերի մինիստրության մեջ: Դեռ չեմ որոշել: Երեւի Ազգային գործերի մինիստրության մեջ կվերցնեմ պաշտոն հայկական մասում աշխատելու նպատակով:»

Ցավոք, այս նամակը, ինչպես շատ այլ նամակներ, մեզ հասել է ոչ ամբողջությամբ: Տերյանի այրու վկայությամբ, դեռեւս շատ տարիներ առաջ այդ նամակներն իրենից վերցրել էր բանաստեղծի երբեմնի մտերիմ ընկեր, հայտնի հասարակական գործիչ Պողոս Մակինցյանը: Հետագայում այդ նամակներն իրենց հայեցողությամբ խմբագրած տարբերակներով տպագրեցին նույն Մակինցյանը, տերյանագետ Վաչե Պարտիզունին եւ այլ գրականագետներ:

Իսկ հեռավոր 1917-ին լիահույս Տերյանը ոգեւորված աշխատանքի է անցնում: Այն փաստը, որ նա պաշտոնն ավելի շուտ էր ստացել, քան դարձել էր կուսակցական, եւս խոսում է այն մասին, որ նա բոլշեւիկ էր դարձել հանգամանքների բերումով: Հավանաբար, բոլշեւիկյան ղեկավարությունը բարձր էր գնահատել Տերյանի ներկայությունն իրենց շարքերում, քանի որ կուսակցությանը օրեր առաջ անդամագրված բանաստեղծն անմիջապես դառնում է կառավարության անդամ եւ փաստացի սկսում է ղեկավարել Հայկական կոմիսարիատը, իսկ Պետրոգրադում նրա աշխատասենյակը հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի սենյակի կողքին էր: Տերյանի առաջխաղացման գործում որոշիչ էր նաեւ Ստեփան Շահումյանի դերը: Բանաստեղծն ու գործիչը մեծ հարգանք ունեին միմյանց նկատմամբ:

Թուրքահայաստանի մասին դեկրետը, Ստալինի հետ առաջին բախումն ու ընկեր «Ղենինը»

Սկզբում Տերյան-Լենին հարաբերությունները հարթ էին: Ավելին՝ Տերյանի որոշ քաղաքական հարցադրումներին Լենինն արտաքուստ ընդառաջում էր: Տերյանը Դաշնակցության շատ գործիչների պես դեմ էր, որպեսզի ռուսական զորքերը դուրս բերվեն Թուրքահայաստանից, քանի որ այդպես ժողովուրդը մնում էր անպաշտպան: Այդ ամենը նրանց պատկերացմամբ պետք է տեղի ունենար Թուրքահայաստանի անկախացումից հետո: Այս հարցով Տերյանը դիմում է Լենինին եւ ստանում գոհացուցիչ պատասխան. «Նա շատ լավ վերաբերվեց, եւ պարզվեց, որ երբ ինքն ասում է՝ զորքերը հանել Հայաստանից, սրանով ուզում է ասել, թե երբ հայերը պահանջեն այդ, որպեսզի նրանց վրա ճնշում չլինի Ռուսիայի կողմից, եւ նրանք ստիպված չլինեն ռուսական օրիենտացիա ընդունել: Իսկ հայերի ապահովության համար, եթե նրանք այդ կամենան, նա բնավ դեմ չէ, որ մնան հարկավոր եղած զորամասերը»:

Վահան Տերյանը
Վահան Տերյանը
Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Սա Լենինի դիվանագիտական խորամանկ պատասխանն էր Տերյանին, իսկ ահա Ստալինն առանց վարանելու Տերյանի երեսին ասաց. «Մենք իսկույն եւեթ կկարգադրենք, որ զորքերը հեռանան…»: Սակայն երբ Տերյանը Ստալինին տալիս է Լենինի գրությունը, եւ նա կարդում է այն, բանաստեղծի վկայությամբ, Ստալինը արդեն այլ կերպ է խոսում:

Այս հարկադրված զիջումը Տերյանին, բնականաբար, Ստալինին դուր չի գալիս: Սակայն դա քիչ էր հուզում Տերյանին, որովհետեւ ինքն էլ բացասական կարծիք ուներ Ստալինի մասին: Շատ լավ հիշում էր, թե ինչ արհամարհական վերաբերմունք ուներ Իոսիֆի հանդեպ իր կողմից շատ հարգված Շահումյանը: Վերջինս իր այդ վերաբերմունքը բնավ չէր թաքցնում եւ բացահայտ ասում էր, որ 1905 թվականին իր ձերբակալության մատնիչը Ստալինն էր, քանի որ միայն նա գիտեր իր թաքնվելու վայրը: Մինչեւ վերջ Ստալինը, կամ «Կոբան», ինչպես անվանում էին նրան մինչեւ հեղափությունը, Շահումյանի համար մնաց ցարական «օխրանկայի լրտես»։

Ստալինը եւ Լենինը շատ լավ հասկանում էին, որ Տերյանին առաջին հերթին հուզում են իր ազգի շահերը, սակայն իրենք էլ իրենց խաղն էին խաղում՝ առերեւույթ շատ հարցերում համաձայնելով Տերյանի հետ: Դրանցից կարեւորագույնը, իհարկե, Թուրքահայաստանի մասին դեկրետն էր, որի կյանքի կոչման գործում նշանակալի դեր է ունեցել Տերյանը: Նույն Ռուբեն Դարբինյանն այս մասին գրում է. «Ան էր, որ օգնած Լենինին ձեւակերպելու եւ հրատարակելու վերջինի ծանօթ «դեկրետ»-ը Տաճկահայաստանի մասին: Ան էր դարձեալ, որ Պրեսթ-Լիթովսքի հաշտութեան կոնֆերանսին ատեն Հայկական հարցի մասին յուշագիր էր ներկայացուցած Սովետական պատուիրակութեան»:

Այդ դեկրետի առաջնային կետը պետք է հետեւյալը լինեեր. «Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման իրավունք՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն»: Այս կետն շատ էր ուրախացրել Տերյանին եւ հայ հասարակական-քաղաքական գործիչներին: Նրանցից շատերը ջանք ու ճիգ չէին խնայում, որպեսզի այն իրականություն դառնա:

1917 թ-ի դեկտեմբերի 29-ին դեկրետն ընդունվեց, սակայն ճիշտ հակառակ՝ հայերի համար անբարենպաստ դրույթներով: Իսկ Տերյանը թերեւս առաջին անգամ սկսեց գիտակցել, որ հայապաշտպան քաղաքականություն բոլշեւիկներից սպասել պետք չէ: Պատահական չէ, որ հետագա նամակներում Լենինին հիշատակելիս Տերյանն արդեն գրում է Ղենին՝ ծաղրելով առաջնորդի լեզվական արատը: Այնուամենայնիվ, այդ շրջանում բոլշեւիկյան ղեկավարությունից բանաստեղծը դեռեւս վերջնականապես հույսը չէր կտրել: Դա տեղի պետք է ունենար Բրեստ-Լիտովսկի պայմանագրի բանակցությունների ժամանակ:

Հիասթափություն Բրեստ-Լիտովսկից եւ բախում Տրոցկու հետ

Բանակցությունների հետ Տերյանը, ով ներառված էր ռուսական պատվիրակության երկրորդ կազմում, մեծ հույսեր էր կապում: Նա հույս ուներ, որ վերջապես հնարավոր կլինի Հայկական հարցի լուծման գործում որեւէ դրական տեղաշարժ գրանցել: Մինչեւ Բրեստ-Լիտովսկ մեկնելը նա հանդիպել էր դաշնակցական գործիչներ Ռոստոմի (Ստեփան Զորյան) եւ Լիպարիտ Նազարյանցի, ինչպես նաեւ գեներալ Լեւոն Տիգրանյանի, պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցի եւ Մովսես Աճեմյանի հետ, նրանց հետ միասին կազմել Հայկական հարցին վերաբերող «ընդարձակ տեղեկագիր»: Այդ տեղեկագիրը Տերյանը պետք է ներկայացներ բանակցությունների ընթացքում: Իսկ արդեն Բրեստ-Լիտովսկից խնդրել էր իրեն ուղարկել մանրամասն տվյալներ Հայաստանում եւ սփյուռքում բնակվող հայերի մասին: Ոչ այդ տվյալները, ոչ էլ տեղեկագիրը ներկայացնելու հնարավորություն նա այդպես էլ չունեցավ, ավելին՝ հաշտության այդ պայմանագրով հայերը կորցրին Արեւմտյան Հայաստանը: Իսկ պայմանագիրը ստորագրողներից մեկը Լեւ Կարախանն էր (Լեւոն Կարախանյան):

Բրեստում Տերյանը տեղեկանում է նաեւ, որ ռուսական զորքերը մասսայաբար լքում են Արեւմտյան Հայաստանը՝ վերադառնալով Ռուսաստան, քանի որ ռուսական կառավարությունը հողեր էր բաժանում զինվորներին: Փաստորեն Լենինը Տերյանին տված իր խոստումը չէր պահել:

Ակնհայտ է, որ իրերի այսպիսի դասավորությունը չէր կարող չհուզել եւ չզայրացնել բանաստեղծին: Ըստ Տերյանների ընտանեկան հուշի՝ այս առիթով բախում է տեղի ունենում Տերյանի եւ Տրոցկու միջեւ: Տրոցկին մեղադրում է Տերյանին նացիոնալիզմի համար եւ անվանում նրան «армяшка»: Բանակցությունների հետագա ընթացքից Տերյանը դուրս է մնում: Եվ հերթական անգամ ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ այդ ժողովրդի զավակ Տերյանը մնում են ձեռնունայն:

Ի դեպ, Տերյանին հեգնականորեն «армяшка» անվանողն այն նույն Տրոցկին էր, որ ընդամենը 5 տարի առաջ իր «Андраник и его отряд» հոդվածում անթաքույց կերպով հիացմունք էր հայտնել Նժդեհի եւ Անդրանիկի մասին՝ վերջինիս մասին գրելով. «Հայերը նրան ենթարկվում են, թուրքերը նրանից վախենում են, սուլթանական զորախմբերը հետեւում են նրան կրնկակոխ… Զորախմբի հոգին Անդրանիկն է… Նա հիասքանչ է…»:

Ինչ վերաբերում է Տերյանին, Բրեստ-Լիտովսկում նա վերջնականապես հիասթափվեց բոլշեւիկյան կառավարությունից: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր փոթորկվում բանաստեղծի սիրտը՝ տեսնելով իր ժողովրդին կրկին խաբված: Նրա տրամադրությունն ու ապագայի հանդեպ տեսլականը դառնում են մռայլ ու հոռետեսական: Եղբորն ուղղված նամակում նա գրում է. «Այս անիծեալ հեղափոխությունն ամեն ինչ կործանեց եւ դեռ շարունակում է կործանել: Չգիտեմ այս ամենի վերջն ի՞նչ է լինելու»:

Այդ շրջանի հիասթափությունն ու ապրումները նա արտահայտել է իր վերջին բանաստեղծություններից մեկում.

Օ, կգան օրեր ավելի տրտում

Ու դժնի, դժնի, առավել դժնի.

Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,

Օ, կգան օրեր ավելի տրտում։

Կըլռե տրտունջն անամոք սրտում

Եվ փոշու նման ձանձրույթը կիջնի…

Օ, կգան օրեր ավելի տրտում

Եվ դժնի, դժնի առավել դժնի…

Օտար` յուրայինների մեջ, օտարների մեջ՝ յուրային

Տերյանը չսխալվեց՝ «ավելի տրտում օրերը» չուշացան: Հետագայում դեպքերը տեղի ունեցան ժանրի դասական կանոններով: Տերյանը սկսեց հալածվել, որակվել որպես ազգայնական, եւ թոքախտի վերջին շրջանում գտնվող բանաստեղծին ռազմաճակատ ուղարկելու որոշում ընդունվեց: Հալածման հարցում առաջամարտիկ էին հատկապես հայ կոմունիստները: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ Տերյանը Հայաստանի կոմունիստական կուսակցությունից դուրս գալու դիմում գրեց՝ մանրամասն շարադրելով իր կարծիքը դրա ղեկավարության ոչ լեգիտիմ լինելու, նրանց կողմից թույլ տված բազմաթիվ սխալների ու իր հանդեպ լարված խարդավանքների մասին: Այս դիմումի մասին խորհրդային տարիներին երբեք չի հիշատակվել, եւ միայն մի քանի տարի առաջ Տերյանի ծոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը դրա ֆոտոպատճենը պատահաբար գտել է Գրականության և արվեստի թանգարանի չարխիվացված ֆոնդերից մեկում:

Վահան Տերյանը
Վահան Տերյանը
Լուսանկարը` Վահան Տերյանի ընտանեկան արխիվից

Ազգային հարցերի բարձրաձայնելուց բացի, բոլշեւիկյան ղեկավարությանը նյարդանացրել էր նաեւ այն, որ Տերյանը սիրով ողջունել էր Հայաստանի անկախացումը, կես միլիոն ռուբլի բաժանել Աստրախանի գաղթական հայերին եւ մտավորականությանը, գնդակահարությունից եւ բանտից փրկել էր մի շարք հայտնի մտավորականների:

Վերջինի հետ կապված Դավիթ Անանունը գրել է. «Վահանը կարմրում էր իր կուսակցական ընկերների արարքների համար: Նա երաշխավոր կանգնեց իմ ու մի երկու ուրիշ ձերբակալվածների համար եւ մեզ ազատեց Էսենտուկիի բանտից: Մյուսների համար համառորեն պայքարեց եւ նրանց ազատությունը պահանջեց: Եթե Հանքային ջրերում հալածանքի ենթարկված մտավորականներս անփորձ մնացինք, ապա այդ պարտական ենք բացառապես Վ. Տերյանին»:

Վահան Տերյանը բանտից եւ գնդակահարությունից փրկել է նաեւ դաշնակցական գործիչների, մասնավորապես, բժիշկ Զավրիեւին, որին փրկելու եւ նրան գնդակահարելու մտադրության մասին լուրը բերած Դարբինյանին մատնել չցանկանալու համար քիչ էր մնում ինքը՝ Տերյանը ձերբակալվեր: Դարբինյանն այդ օրերի մասին գրել է, որ Տերյանի պատճառաբանությանը, թե տարրական ազնվությունը պահանջում է, որպեսզի ինքը չմատնի իրեն վստահող բարեկամին, ԿԳԿ քարտուղար, ազգությամբ հայ Ավանեսովը բացականչել է, որ ազնվությունը բուրժուական կատեգորիա է, եւ հանուն կուսակցության նա պարտավոր է մատնել անգամ հորն ու մորը, անգամ եթե նրանց մահ սպառնա: Ավելորդ է նշել, թե ինչքան տարբեր հարթությունների վրա էին գտնվում այդպես մտածող գործիչներն ու Տերյանը:

Ի դեպ, որոշ ժամանակ անց Զավրիեւն էլ իր հերթին փորձել է օգնել Տերյանին՝ առաջարկելով անցնել Շվեյցարիա: Տերյանը մերժել է: Դաշնակցական գործիչների հետ դրական հարաբերությունները նույնպես անջրպետ էին մտցնում բոլշեւիկյան ղեկավարության եւ բանաստեղծի միջեւ:

Տարիներ անց խորհրդային քարոզչությունը Տերյանին պիտի որակեր մոլի հակադաշնակցական: Դա էր պահանջում ժամանակը: Տերյանն իսկապես շատ ու շատ հարցերում համաձայն չէր Դաշնակցության որոշումների, գաղափարների հետ եւ բացեիբաց քննադատում էր դրանք, բայց նաեւ իրեն հատուկ օբյեկտիվությամբ չէր կարող չնկատել դրականը: Այդպես՝ դեռեւս 1906 թ-ին Սոնա Օտարյանին ուղղված նամակում նա գրել է. «Մերոնք այժմ բավականին զինված են: Մանավանդ «Դաշնակցությիւնը» մեծ դեր է խաղում եւ իմ խորին համոզմունքով, եթէ չըլիներ նա, շատ տեղերում հիմա ոչ մի հայ չէր մնայ: Թիֆլիզի ընդհարումների ժամանակ այնտեղ էի եւ աչքովս տեսայ Դաշնակց. կատարած դերը: Կռուի մէջ Դաշնակց. իրաւ հավասարը չունի, բայց պրօպագանդը շատ թույլ է…»:

Իրականում սիրո, թախծի եւ պայքարի բանաստեղծի համար միեւնույնն էին կուսակալությունները, միջկուսակցական հարաբերություններն ու գաղափարական կռիվները: Նրա համար կարեւոր էր հայկականության շահը եւ ազնիվ աշխատանքը:

Առաջին կնոջը՝ Սուսաննային ուղղված նամակում Բրեստ-Լիտովսկից հետո նա գրել է. «Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ եւ տվյալ պահին չլքել պոստս: Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ: Որքան էլ ծանր եւ դժվարին լինի, դու ինձ կհասկանաս, Լյուլինկա, եւ չես ուզենա իմ խղճի վրա բարդել մի բան, որը հետո կդառնա իմ եւ քո ամբողջ կյանքի անեծքը, ուստի եւ ինձ հնարավորություն կտաս ազնիվ վարվելու, պարտքս կատարելու եւ մնալու մաքուր, անբիծ խղճով»:

Բանաստեղծի մահանալուց հետո տարիներ շարունակ փորձ էր արվում ցույց տալու, որ Տերյանը բոլշեւիզմի վառ ջատագովներից է եղել: Նրա հեղինակությունն օգտագործելը ձեռնտու էր Կոմկուսին: Սակայն առնվազն տարօրինակ էր, թե ինչու այդ անվանի բոլշեւիկը խորհրդային շրջանում այդպես էլ արձան չունեցավ: Ավելին, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը մերժեց Երեւան տեղափոխել բանաստեղծի աճյունը, ինչի արդյունքում նրա գերեզմանը կորավ Օրենբուրգում, եւ միայն տարիներ անց նրա դստեր՝ Նվարդ Տերյանի ջանքերով այնտեղից հող բերվեց եւ Կոմիտասի անվան պանթեոնում ստեղծվեց բանաստեղծի խորհրդանշական գերեզմանը:

Դահիճների մթին խմբում կըլինես դու միայնակ,

Եվ ամեն խոսք կըլինի թույն, ամեն ժպիտ՝ մի դանակ…

Մինչեւ օրս բացահայտված չէ նաեւ, թե այդ ինչ հույժ կարեւոր, գաղտնի առաքելությամբ էր հիվանդությունից բզկտված Տերյանը 1919-ին մեկնում դեպի արեւելք, որի ճանապարհին էլ ի վերջո մահացավ: Վերջին շրջանի ուսումնասիրությունները հակված են ապացուցելու, որ Տերյանը չուներ ոչ մի հանձնարարություն, պարզապես դա փախուստ էր Մոսկվայից՝ բուժվելու նպատակով:

Տերյանը գնում էր ապրելու… Նրան այդ հարցում «օգնեց» կուսակցական հին ընկեր Կարախանը՝ խորհուրդ տալով մերժել դաշնակցական Զավրիեւի «կասկածելի» առաջարկը եւ ընտրել ամենաերկար, ամենաբարդ, բայց, իր կարծիքով, ամենաանվտանգ ճանապարհը: Բայց արդյոք օգնությու՞ն էր դա, թե՞ մտածված ուղղորդում դեպի մահ: Մի՞ թե Արտաքին գործերի կոմիսարիատի առաջին դեմքը չգիտեր, որ արեւելքը շրջանցող այդ ճանապարհն իրականում գոյություն չունի, եւ որ երթեւեկի բոլոր ուղիները կաթվածահար են: Դժվար չէր նաեւ կռահել, որ ճանապարհային եւ կլիմայական խիստ ցուրտ ու խոնավ պայմաններում թոքախտից հյուծված 35-ամյա բանաստեղծի օրգանիզմը չի դիմանալու․․․

Օ՚Հենրի

Օ՚Հենրիի Դիմանկարը
Օ. Հենրին Ուլիյամ Սիդնեյ Փորթերի գրական կեղծանունն ր, ամերիկացի կարճ պատմվածքների հեղինակ, նրա պատմությունները հիմնականում ներկայացնում են Նյու Յորքում ապրող հասարակ մարդկանց կյանքը։
Օսթինի հյուսիսային մասում ապրում էր մի ազնիվ ընտանիք՝ Սմոթերս անունով։Ընտանիքում ապրում էր Ջոն Սմութերը, իր կինը, նրանց  5 տարեկան ՀՀ աղջիկը, կնոջ ծնողները, ըստ հատուկ հաշվարկները նրանց ընտանիքը բաղկացած էր 6 հոգուց, բայց իրականում նրանք 3 էին։
Մի գիշեր ընթրիքից հետո աղջնակը սուր ցավեր ունեցավ, Ջոն Սմոթերը շտապեց քաղաք՝ դեղի հետևից։
Նա այլևս չվերադարձավ։
Փոքրիկ աղջիկը առողջացավ և հասունացավ։
Մայրը շատ էր վշտանում ամուսնու անհետացմամբ, համարյա 3 ամիս էր, ինչ նա նորից ամուսնացավ և տեղափոխվեց Սան Անտոնիո։
Ապա աղջիկը ամուսնացավ, և մի քանի տարուց նա ևս ուներ արդեն 5 տարեկան աղջիկ։Նա դեռևս ապրում էր այն տանը, որտեղից հայրը գնաց ու երբեք չվերադարձավ։
Մի գիշեր, նշանակալի զուգադիպությամբ, Ջոն Սմոթերի անհետացման մեկ տարվա օրը, աղջնակը, որը կլիներ նրա թոռնուհին, եթե ողջ լիներ և ունենար կայուն աշխատանք,ունեցավ սուր ցավեր։
-Ես կգնամ քաղաք և դեղ կբերեմ նրա համար, ասաց Ջոն Սմիթը( այն մարդը, որի հետ Սմոթերի աղջիկը ամուսնացել էր)։
-Ոչ,ոչ, Ջոն, բղավեց կինը,- Դու ևս ընդմիշտ կանհետանաս, ու հետո կմոռանաս հետ գալ։
Այսպես Ջոն Սմիթը չգնաց և նրանք միասին մնացին փոքրիկ Փանսիիի մահճակալի մոտ(այդպես էր աղջկա անունը)։
Որոշ ժամանակ անց Փանսիի վիճակը վատթարացավ, Ջոն Սմիթը կրկին փորձեց գնալ դեղի հետևից, բայց կինը թույլ չտվեց նրան։
Հանկարծ դուռը բացվեց և մի ծեր մարդ՝ երկար սպիտակ մազերով՝ մտավ սենյակ Ու ծնկի եկավ։
-Բարև, պապիկ,-ասաց Փանսին։Նա ճանաչեց պապին բոլիրից շուտ։
Ծերուկը հանեց մի շիշ դեղ գրպանից և մի լիքը գդալ տվեց Փանսիին։
Նա իսկույն լավացավ։
-ես մի փոքր ուշացա-ասաց Ջոն Սմոթերը, քանի որ սպասում էի մեքենայի։
O. Henry

Թումանյանի և իշխանուհի Մարմարի պլատոնական սիրո մասին

«Մարիամ Մարկովնան…նոր ծրագիրներ է կազմել, տե՛ր Աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տեսնելու: Նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս, որ նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Էհ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը»:

Ամենայն հայոց բանաստեղծի այս տողերը իր լավագույն բարեկամուհու՝ իշխանուհի Մարիամ Թումանյանի մասին է: Իսկ ո՞վ էր Մարիամ Թումանյանը: Գեղեցիկ, խելացի, անսահման բարի եւ շատ ինտելեկտուալ մի կին, ով շատ մեծ դեր է ունեցել հայ մշակութային կյանքի զարգացման մեջ: Լինելով հասարակական-մշակութային գործիչ եւ մեկենաս, նա նպաստել է բազմաթիվ գրքերի հրատարակությանը, կազմակերպել է բազմաթիվ բարեգործական միջոցառումներ, անգամ ներկայացումներ եւ դրանցից ստացված գումարը փոխանցել կարիքավորներին, գորգագործարան է բացել գաղթականների համար, իսկ նրա որբանոցի սաները իրեն մայրիկ են անվանել: Իսկապես հնարավոր չէ մեկ հոդվածում ներկայացնել բոլոր այն անձնվեր աշխատանքները, որ իշխանուհին կատարել է իր ազգի համար: Բոլոր այդ աշխատանքների կողքին կա եւս մեկ բան, որի մասին լռել չի կարելի: Դա Մարիամ Թումանյանի սերը, բարեկամությունն ու հոգատարությունն է Հովհաննես Թումանյանի նկատմամբ:

Ամբողջ այն հոգեւոր ներդաշնակությունը, որ չի ստացել մեծ բանաստեղծն ընտանիքում, գտել է Մարիամ Թումանյանի բարեկամության մեջ:Վերջինս ոչ միայն հոգեւոր ընկեր էր, այլեւ անում էր ամեն ինչ, որպեսզի բանաստեղի նյութական վիճակը եւս թեթեւանա: Շարունակ տարբեր աշխատանքներ է գտնում նրա համար, եւ հենց նա է կազմում եւ հրատարակում Թումանյանի մի քանի ժողովածուները՝ չմոռանալով շարունակ նախատել բանաստեղծին անիմաստ քեֆեր կազմակերպելու, անճշտապահության, ծուլության եւ ամենից շատ փողերն անմիտ կերպով վատնելու համար: Ամեն ինչ կանոնավոր եւ միշտ ճշտապահ իշխանուհու համար դժվար էր ընկալել ազատություն սիրող բանաստեղի խենթ հոգին: Չնայած որ նրանք այնպես էին մտերմացել, որ հաճախ իրար հասկանում էին կես բառից:

Իշխանուհին իր տանը հինգշաբթի օրերին կազմակերպում էր գրական երեկոներ, որոնց հինգ մշտական անդամների թվում էր նաեւ Հովհաննես Թումանյանը: Մարիամ Թումանյանը, կամ ինչպես քնքշորեն նրան անվանում էր Թումանյանը՝ Մարմարն,ամուսնացած էր ամբողջովին վրացականացված մի հայ իշխանի հետ: Սակայն երիտասարդ իշխանուհուն ոչ միայն հաջողվում է հայկականությանը վերադարձնել իր ամուսնուն, այլ նաեւ փոխում է ընտանիքում տիրող վիճակը, եւ կնոջն անչափ գնահատող ամուսինը երբեք չի խանգարում, որ կայանան այդ երեկոները: Երեկոներ, որոնք շատ կարեւոր են դառնում հայ գրականության զարգացման համար: Առհասարակ այդ ուժեղ, բայց միեւնույն ժամանակ հուզական կինը, մեծ ներդրում է ունեցել հայ գրականության զարգացման գործում: Եվ պատահական չէ, որ այդքան հայերնասեր, գեղեցիկ ու խելացի կնոջը սիրահարվում է հայոց մեծ բանաստեղծ Թումանյանը:

Եվ մի գարնանային երեկո, երկար տարիներ լռելուց հետո վերջապես խոստովանում է այդ մասին իր Մարմարին: Իշխանուհին ոչինչ չի պատասխանում, քանի որ երկուսն էլ հասկանում էին, որ իրենք ամուսնացած են, եւ իրենց սերն անհնար է: Եվ չնայած, որ Մարիամ Թումանյանն իր հուշերում գրում է, որ ինքը սիրահարված չի եղել Թումանյանին, ճիշտ հակառակն է ապացուցվում, երբ կարդում ես նրա՝ Թումանյանին գրած նամակները: Ահա թե ինչ է գրում իշխանուհին բանաստեղծին, ով ի դեպ մեկնել էր Աբասթուման բուժվելու հենց իշխանուհու շնորհիվ. «Իմ փափագս է, որ ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի ձեր զգայուն սրտին, որ ձեր հոգին հանգիստ լինի, որ ձեր առողջությունը վերականգնվի: Հավատացե՛ք, որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերն իզուր են եւ ես չեմ կարող տալ ձեզ հանգստություն, չեմ կարող պաշտպանել ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»:

Կարծում ենք, պարզապես Մարիամ Թումանյանն այնքան վեհ ու բարոյական կին էր եւ այնպես էր նվիրված իր ամուսնուն եւ ընտանիքին, որ ամաչել է իր սերը խոստովանել անգամ ինքն իրեն: Չնայած, ինչպես գրում է իր հուշերում, երբեք չի վայելել ամուսնական քաղցրություն: Ի դեպ, իշխանուհին այդպես էլ չի ներում Թումանյանին Աբասթումանում գրված եւ իրենց նվիրված բոլոր բանաստեղծությունները ոչնչացնելու համար: Կարելի է միայն երեւակայել, թե այդ ամենից ինչպես էր տանջվում ինքը՝ բանաստեղծը: Նրա խոսքերով՝ Մարմարի համեմատությամբ բոլոր կանայք ոչինչ էին: Խոստովանությունից հետո Թումանյանը երկար տառապում է, եւ նրանք մի քանի ամիս չեն հանդիպում: Եվ երբ վերջապես իր մեջ մի կերպ հաղթահարում է այդ ամենը, նրանք նորից հանդիպում են, նայում են իրար, եւ պարզ է դառնում, որ իրենց մեծ սիրուն վիճակված է միայն «քնքուշ բարեկամություն»: Եվ այդպես էլ լինում է. նրանց բարեկամությունը վեհ արարքների, ազնիվ զգացմունքների մի ամբողջ պատմություն է:

Սակայն չգիտես ինչ է պատահում, եւ տարիներ հետո նրանց հարաբերությունների մեջ ինչ-որ սառնություն է առաջանում: Ըստ իշխանուհու, Թումանյանն արդեն հայտնի գրող էր եւ այլեւս իր կարիքը չուներ: Սակայն կարծում ենք՝ Թումանյանի համար գուցե դժվար է եղել հանդիպել մի կնոջ, ում ինքը սիրում է եւ գիտեր, որ իր սերն անհնարին է:
Նրանց մտերմությունն ավելի է սառչում Դիլիջանում կատարված մի միջադեպից հետո: Ինչպես գրում է Մարիամ Թումանյանն իր հուշերում, 1921-ին նա Դիլիջանում էր: Եվ փակ ճանապարհների պատճառով չի կարողանում վերադառնալ Թիֆլիս, իր ընտանիքի մոտ: Հանկարծ լսում է, որ Թումանյանը մեկ օրով Դիլիջանում է եւ շուտով մեկնելու է Թիֆլիս հատուկ իրեն սպասող գնացքով: Իշխանուհին ուրախանում է, սակայն շատ է զարմանում, որ Թումանյանն իրեն չի այցելում: Նրանք հանդիպում են փողոցում, եւ երբ իշխանուհին խնդրում է իրեն էլ վերցնել` ասելով որ դա կտեւի ընդամենը 20 րոպե, Թումանյանը մերժում է նրան, թե՝ շտապում է: Հավանաբար Թումանյանը մերժելու լուրջ պատճառ է ունենում: Սակայն անասելի դժվարություններով վերջապես Թիֆլիս հասած իշխանուհին այդպես էլ չի կարողանում ներել նրան:
Երբ Հովհաննես Թումանյանը լուրջ հիվանդանում է, Մարիամն այցելում է նրան, նրանք երկար զրուցում են, բայց արդեն շատ օտարացած: Իշխանուհին դառնությամբ գրում է. «Փոխեցին իմ Թումանյանին»:

Երբ նա իմանում է Թումանյանի մահվան բոթը, շատ է տանջվում, իր խոսքերով «երկար արտասուք է թափում»: Նա մասնակցում է միայն Թումանյանի հոգեհանգստին, սպասում է, որ բոլորը դուրս գան սրահից, հետո երկար նայում է դագաղում լուռ պառկած բանաստեղծին եւ արտասվում: Թաղմանը չի գնում: Սակայն չգիտես ինչու, թաղման թափորը փոխում է ճանապարահը եւ անցնում իր տան փողոցով: Եվ պատուհանի մոտ կանգնած Մարիամը տեսնում է այդ ծանր տեսարանը եւ նրան թվում է, որ Թումանյանը հանդիմանում է իրեն:
Իշխանուհի Թումանյանը Հովհաննես Թումանյանի ամենամեծ, բարի եւ մաքուր սերն էր, որին երբեք վիճակված չէր դառնալ իրական. նրանք դա գիտեին: Եվ այդ գիտակցության դառնությամբ, ապրեցին իրենց ողջ կյանքը: Տարիներ հետո էլ, երբ կարդում ես նրանց հուշերն ու նամակները, զգում ես այն մեծ ողբերգությունն ու լուսավոր սերը, որ ապրել են Մարմարն ու Հովհաննեսը:

Թափառելով Բորժոմ-պարկում,
Հիշում է ձեզ եւ ուղարկում
Շատ բարեւներ ու սեր անկեղծ
Ձեր բարեկամ մի բանաստեղծ:

Մեծերը Թումանյանի մասին

Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը-լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
…Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը:
ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

***

Դսեղը երեք կողմից շրջապատված է վիթխարի, անդնդախոր ձորերով:
Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է, պատմում է անվերջ, մի աննման քաղցրությամբ ու հիացմունքով:
…Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, և ահա ամեն ինչ-ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից-և Դվալը, և Լալվարը, և` ուրշ հարյուր ու մի գագաթներ այս միևնույնն էին ասում մռայլ ժպիտներ հագած…
ԼԵՈ

***

Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքոներից մեկը պիտի համարվի:
Վ. ՏԵՐՅԱՆ

***

Այո, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով` Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել, «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…
ՍՏ. ԶՈՐՅԱՆ

***

Հովհաննես Թումանյանը ճառագայթող մարդ էր: Բանաստեղծ` ոչ միայն գրչով, այլև իր անձով, իր կյանքով և կենցաղով: Անսպառ վեհանձնության տպավորություն մը կգործեր, որովհետև անիկա ինքզինքը կշռայլեր անհաշիվ: Կյանքի դժվարին ճամբաներու վրա կքալեր ձեռքերը բեռնավոր գանձերով և շնորհներով: Հարուստ էր և զեղուն բարոյական ուժերով, գերակշիռ ուժերով, որովհետև նաև իր մղիչ ուժը սերն էր:
Բայց ոչ արդի սերունդը, որ գալիք սերունդները չեն մոռանար զինքը: Վերագնահատման ամենախիստ բովերեն Հովհաննես Թումանյանի անձը և երկը դուրս կուգան անեղծ և պայծառ: Անիկա իր էության ամենաբարձր արտահայություններով միշտ պիտի մնա ներկա և թերևս պիտի ըլլա միակ հաստատ օղակը, որ ապագան պիտի կապե անցյալին:
Զ. ԵՍԱՅԱՆ

***

Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը-գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները:
…Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ:
Մ. ՍԱՐՅԱՆ

***

Հայաստանում չկա այնպիսի մարդ, լինի չափահաս կամ երեխա, որին ծանոթ չլինի նրա «Շունն ու կատուն» հիանալի երկը: Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը` Թումանյանը, որ իր քաղցրահնչյուն չափածոների ու կլասիկ հստակություն ունեցող արձակի մեջ արտահայտել է ժողովրդի խոհերն ու զգացումները, այդ փոքր լեգենդի մեջ էլ ցուցադրել է իր վիթխարի տաղանդի առանձնահատկությունները:
Հ. ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ

***

…Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք; Մեր բանաստեղծներից և ո՛չ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը:
Ա. ՏԻԳՐԱՆՅԱՆ

***

Թումանյանը կենտրոնական դեմք էր Թիֆլիսի մտավորական շրջաններում, նրա մոտ լինում էին զանազան ուղղություններ և քաղաքական համոզմունքների տեր մարդիկ. նա հեղինակություն էր վայելում ո՛չ միայն հայ, այլև վրաց գրական շրջաններում. նրան հավասարապես հարգում էին թե՛ ավագ, թե՛ երիտասարդ գրողներն ու արվեստագետները:
Թումանյանը շատ անգամ հաշտարար դեր է կատարել միմյանց դեմ լարված, միմյանց հետ տարիներով չխոսող գրողների միջև:
Գ. ԼԵՎՈՆՅԱՆ

***

Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, որտեղ տեսնում ես ժողովրդական կյանքի խոր ճանաչողություն և աշխույժ ներթափանցում ժողովրդական ոգու խորքը: Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական:…Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի կողմից հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ:
Վ. ԲՐՅՈՒՍՈՎ

***

Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել:
Կ. ՉՈՒԿՈՎՍԿԻ

***

…Հովհաննես Թումանյանը 20-րդ դար բերեց ապագայի հանդեպ հուսապարար ակնկալություն, արևով լեցուն սրտի զգացողություն: Նրա անունը սոսկ պատմությանը չի պատկանում: Նրա անունը և՛ ներկայինն է, և՛ գալիքինը:
ԼԵՎ ՕԶԵՐՈՎ

***

Ի~նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ: Ի~նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ: Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք:
Թո՛ղ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք անսահմանորեն հզոր ենք և հարուստ` կուլտուրայով: Թո՛ղ համաշխարհային պոեզիայի աստղերն իրենց հայացքը գցեն հայկական հանճարի ստեղծագործական ջրերի մեջ:
Պ. ՏԻՉԻՆԱ

***

…Բանաստեղծների մեր խումբը սերտ կապված էր հանգուցյալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ, որը շատ է աշխատել հայ և վրացի ժողովուրդների կուլտուրական մերձեցման համար: Այդ տեսակետից նրան պետք է համարել ռահվիրա:
ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵ

***

Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ո՛չ միայն իր ժողովրդի, նա այդպիսին է դարձել նաև եղբայրական մյուս ժողովուրդների և ամենից առաջ վրաց ժողովրդի համար:
Վրաստանում Հովհաննես Թումանյանը ամենից ավելի ժողովրդականություն վայելող ու սիրված պոետներից մեկն է: Նրա երկերը խոր կերպով թափանցել են ընթերցող մասսաների մեջ: Նրա լավագույն երկերը թարգմանված են վրացերեն լեզվով: Նրան ուսումնասիրում են մեր դպրոցներում: Նրա բանաստեղծություններն արտասանվում են, երգվում:
ՍԱՆԴՐՈ ԷՈՒԼԻ

Եղիշե Չարենց (սպանութկուն)

Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»: Մնացածը հստակ է: Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Այս ծանր ժամանակաշրջանում Ավետիք Իսահակյանն այցելում է Չարենցին և նրա տանն ականատես լինում շատ տխուր մի տեսարանի: Նրա ընտանիքի անդամները ծանր վիճակում էին, Չարենցը կտրված էր նյութական հատկացումներից, ինչի հետևանքով նրա կինն ու երեխաները կարիքի մեջ էին: Նման պայմաններում Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և մի շարք իրեր: Չարենցն արտասվում էր…Անտանելի ցավերի պատճառով նա ստիպված էր ամեն օր դեղեր ընդունել: Նրա դեղերը վերջացել էին, ցավերից գալարվում էր: Կինը՝ Իզաբելլան, խնդրում է Իսահակյանին, որ այդ դեղերից հայթայթի: Իսահակյանը խոսք է տալիս և կատարում է իր խոստումը: Որքան էլ շատերին զարմանալի թվա, ըստ որոշ վկայությունների, այդ դեղ կոչվածը մորֆի էր: Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Իր գործերի մեջ նա իր հոգին էր դրել, դրա համար էլ լաց եղավ, երբ ստիպված եղավ վաճառել այդ հասարակ, բայց և այնքան թանկ ու հարազատ իրը:1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար: Բանտում էլ շարունակում էր ստեղծագործել: Իսկ նույն թվականի հոկտեմբերի 6-ին կնոջը գրում է. «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»: Իզաբելան ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա.Միկոյանին նամակ է գրում և խնդրում ազատել Չարենցին՝ հաշվի առնելով նրա անմեղությունն ու առողջական վիճակը: Ըստ որոշ տվյալների՝ Բերիայի վարձկան լրտեսների «թեթև ձեռքով» այդ նամակն անգամ հասցեատիրոջը չի հասել: Չարենցի օգտին գրված բոլոր նամակները հետագայում գտնում են Բերիայի գրասեղանի գզրոցում:Նույն թվականի նոյեմբերի 27-ին հաղորդվում է, որ Չարենցը մահացել է բանտում, որտեղ էլ դիահերձվել է: Սակայն դրանից մեկ ամիս առաջ նա Իսահակյանին գրում էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չհուղարկավորվեց, որևէ կոնկրետ տեղում չհանձնվեց հողին: Սա շատերին հիմք է տալիս կարծելու, որ նա նման հանգամանքներում չի մահացել: Չարենցի ծննդյան հարյուրամյակի առիթով «Մոլորակ» հանդեսում լույս է տեսնում մի հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» խորագրով: Հոդվածում նկարագրվում է, որ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդ, ով գնդապետ էր և արժանացել էր Լենինի շքանշանի, եղել է Չարենցի դահիճներից մեկը: 1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան կոմիսար Մուղդուսի գլխավորությամբ, ով նաև կազմակերպել էր Վահան Թոթովենցի սպանությունը, Չարենցը հանվում է Երևանի իր բանտախցից և տեղավորվում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին Մուղդուսին, Չարենցը, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ:Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ Մուղդուսին արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը: Այս պատմությունը հետագայում՝ 1970թ.-ի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին: Վերջինս էլ այս վկայությունը հրատարակել է «Մոլորակ» հանդեսի 1997թ.-ի մարտի 18-ի համարում:

Ես եմ

Նոյեմբերյանի ավագ դպրոցից տեղափոխվելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր իմ՝ ուսման մասին պատկերացումները փոխվեցին։ Սովորական տետրից, գրքից՝ անցում ինտերնետային ուսուցման։ Սկզբում անսովոր, անհասկանալի ծրագիր, բայց շուտ ընտելանալով այդ ամենին՝ սկսեցի վարել ակտիվ բլոգ։ Դպրոցում առաջնային տեղ ունի առավոտյան ընդհանուր պարապմունքը, որը իրենից ներկայացնում է հիմնականում երգ ու պար։ Հասկացա, որ ես այստեղ չեմ սովորելու գնահատման համար, այլ սովորելու եմ իմանալու համար։ Ուզում եմ առանձնացնել էկոլոգիայի դասերը, և այդ դասերից մեկ դաս «Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ֊ում»։ Հետաքրքրությունս ավելի մեծացավ, երբ իմացա, որ եկել եմ ճամփորդասեր դպրոց։ Մասնակցեցի քայլքերի, քաղաքական քննարկումների, բանավեճերի։ Վերջին քննարկման հիմքը եղել է հայ-ադրբեջանական համակեցությունը։ Իմ դիրքորոշումը եղել է դրական։

Գտա այն, ինչ փնտրում էի դպրոցական կյանքում։ Մասնակցել եմ դպրոցի շինարարական և տեղանքի մաքրության աշխատանքներին։ Կորոնա համաճարակը դարձավ շատ մահերի, ողբերգությունների պատճառ, բայց ես այդ ընթացքում ստացա ավելին, քան մինչև համաճարակը։ Այդ ամենը ներկայացրի բլոգում «համաճարակի լույսը» «կյանքն ինքնամեկուսացումից հետո» «կարանտին»։ ԵՎ տվել եմ ընդհանուր տեղեկություն համաճարակի մասին «Մոլորակը շարունակում է պայքարը կորոնավիրուսի դեմ» վերնագրով։

Ամենամեծ քանակի աշխատանքները եղել են հայոց լեզու և գրականություն առարկայից։ Եղել եմ խորացված աշխարհագրության խմբում, որտեղ անմիջական և ազատ միջավայրը ավելի հաճելի էր դարձրել դասընթացը։ Կատարել եմ վերլուծական աշխատանքներ։

Մասնակցել եմ «Ասպետ» ռազմամարզական ճամբարին։ Այնտեղ սովորել եմ բանակային կյանքին բնորոշ գրեթե ամեն ինչ։ Ունեցել ենք սպորտային հաջողություններ։ Կյանքիս կարևորագույն դասերից մեկը ամրապնդել եմ այնտեղ՝ հանդուրժողականություն։ Ռազմամարզական ճամբարի եմ մասնակցել նաև Արատեսում։ Բացահայտեցի տավուշյան՝ ինձ համար անհայտ վայրերը։(Գարունն իմ աշխարհում) Բնության բոլոր հրաշքները կարծես միատեղված լինեն այնտեղ։ Եղանք նաև Ամբերդում։ Այնտեղ կատարեցինք շրջակայքի մաքրության աշխատանքներ, որը անպակաս է մեր բոլոր ճամփորդություննրից։

Դպրոցի ազատությունը փորձել եմ ճիշտ տնօրինել։ Վերջին մի քանի ամսում դպրոցի ամենասիրելի անկյունը դարձավ գրադարանը։ Կարդացի բազմաթիվ գրքեր, որոնցից առանձնահատուկ տեղ տվեցի՝ Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» վիպակին, և Հերման Հեսսեի «Սիդհարթա» վեպին։

Շատ դժվար կլինի ներկայացնել ամեն ինչ այս մեկ պատումի մեջ, բայց եթե ինձ սրա մասին ասեին 3 տարի առաջ՝ դպրոց ընդունվելու օրը, ես գրի կառնեի ամեն կարևոր և հիշարժան պահ և այսօր կունենայի «Դպրոցական երեք տարվա մի ամբողջ կյանք» վերնագրով առանց բացթողումների պատում։