Ուսպլան(մարտի 30-ապրիլի 5)

Տանը ժամանակը չի կարող նույնքան արդյունավետ անցնել որքան դպրոցում, համալսարանում, աշխատանքի վայրում(դրսում)։ Փորձում եմ օրս կազմակերպել հնարավորինս արդյունավետ։ Առավոտյան մի փոքր նախավարժանք անելուց հետո կատարում եմ տնային առաջադրանքներ, կատարում անհատական նախագծեր(Զատիկը Գերմանիայում) և այլն։Օրս շարունակվում է ֆիլմեր դիտելով։Որպեսզի ֆիլմերը նաև օգտակար լինեն դիտում եմ այնպիսի ֆիլմեր որոնք որոշ չապով կարող են ինձ օգնել մասնագիտություն ընտրելու հարցում, կամ առհասարակ կյանքում պետք եկող ֆիլմեր։ Մեկ այլ զբաղմունք է գիրք կարդալը։ Ներկա պահին կարդում եմ Մարկ Մենսոնի 《Թքած ունենալու նուրբ արվեստը》 գիրքը, առաջին հայացքից հետաքրքիր թվացող գիրքը այնքանել չգրավեց իմ հետաքրքրությունը։
Փորձում եմ օրերս հետաքրքրացնել տարբեր ձևերով, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում զգալ այն՝ ինչը զգացել եմ դպրոցում, բակում՝ ընկերական շրջապատում։ Հուսով եմ այս ամենը շուտ կավարտվի և բոլորս կվերադառնանք մեր բնականոն կյանքին։Ուսումնասիրում եմ վիրուսի հնարավոր պատճառները,հավանական ավարտը, հետագա խնդիրները և այլն։Հանգել եմ այն եզրակացության, որ վիրուսի ավարտից հետո սպասելիք խնդիրները ավելի մտահոգիչ են քան վիրուսի ընթացքը։Պետք է պահպանել հիգենյաի կանոնները, լինել զգոն և հնարավորինս ճիշտ օգտագործել այս ժամանակը։
Այո՛ ավելի շատ սիրեք միմյանց, բայց սա վերջը չէ։

Մոլորակը շարունակում է պայքարել վիրուսի դեմ

Վիրուսի առցանց տվյալները

Կորոնավիրուս

Ինչպես պաշտպանվել վիրուսից